ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.12.2016 | 00:03

Քեզ եմ ապավինում, Տե՛ր, որ քավարան ես մեղավորների և դարան՝ հալածվածիս համար: Փախուստի մատնիր թշնամուս: Չունեմ այլ օգնական, Դո՛ւ ես միայն անձիս պահապանը: Փրկի՛ր ինձ վտանգից, ազատի՛ր որոգայթներից և արժանացրո՛ւ լինել հավերժի որդի:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ